17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգությունը” պաշտոն չի՞ ուզում

Րաֆֆի Հովհաննիսյանը հատարարել է, որ բարդույթներ չունի եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությանը, որ պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը :

Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտնի ողջամիտ առաջարկին, Ռուբեն Հակոբյանն ասաց. ’’Այն առաջարկությունը, որը իշխանությունն առաջարկում է, իսկապես ողջամիտ չէ, խոսքը մեկ-երկու պորտֆելի մասին չէ , առավել եւս, որ գիտենք ինչպես են ստանում, դրա համար պատադիր չէ մասնակցել ընտրություններին’’: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք համակարգային փոփոխություններ են առաջարկում:

‘’Սպասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը գնա համաձայնության եւ դրանով հարցերը լուծվեն, դա այն ճանապարհը չէ, որ մենք պակերացնում ենք’’,-շեշտեց նա:

Հարցին, թե ասվածը նշանակում է, որ “Ժառանգութունը” պաշտոններ չի՞ ուզում, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն սասաց.’’Այսօր մարտի մեկն է, դուքհ հիշում եք ինչ եղավ հինգ տարի առաջ: Ընդդիմադիրներից մեկը ստանձնեց պաշտոններ եւ այդ ճանապարհով հանցակից դարձավ կողոպտողներին, գողերին: Այն անձը, որ ուրիշի գույքը` տվյալ դեպքում քվեն գողացել է, ավազակային  հարձակումով, կողոպուտով, փորձել ներգրավվել այդ գործընթացում, դա մեզ համար մերժելի է’’:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե այն մարդը, ով հանցագործություն է անում,  պետք է պատիժ կրի իր հանցակիցների հետ. ’’Նա է գլխավորողը եւ կան հանցակից անձինք , նրանք պետք է հրաժարական տան, որովհետեւ վաղ, թե ուշ այդ մարդն իրենց հանձնելու է’’:

Նա հավելեց, թե ժողովուրդն իր քվեով հաստատել է իր իշխանությունը եւ այն բանեցնում է հանրապետության գյուղերում եւ քաղաքներում.’’Մենք գողի հետեւից ենք ընկել, եւ նա այլեւս փախչելու տեղ չի ունենալու’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ