Որքան կվճարի սպառողը գազի համար ապրիլի 1-ից. Հայկական Ժամանակ
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով: Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում 1000 խորանարդ մետրի գինը կդառնա մոտ 145-ից 146 դոլար:
Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է եւ եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք յացի ժամանակ: Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում նոր գինը կսկսի գործել ‹‹հետին ամսթվով››՝ ապրիլի 1-ից: Սպասվում է նաեւ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի եւ կնվազեցնի նաեւ ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Այն կարող է նվազել մինչեւ 10 դրամով եւ կազմել 146 դրամ 1 խորանարդ մետրի դիմա /հիմա 156 դրամ է/: Կնվազեցվի նաեւ խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը ներկայիս 272 դոլարից / 1000 խորանարդ մետրը/՝ հասցվելով 260 դոլար:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: