18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ռուստամյանը բարկացած դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակից

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվեց խորհրդարանական ընդդիմադիր “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը որոշում էին հետընտրական իրավիճակը խորհրդարանի շրջանակներում քննարկելու ձեւաչափը:

Հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանը, որն, ի դեպ, զայրացած դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակից, ասաց, որ քանի դեռ բանակցությունները չեն հասել որեւէ եզրահանգման, բանակցությունների արդյունավետությունը նկատի ունենալով` զերծ է մնում որեւէ մեկնաբանությունից:

Լրագրողների դիտարկմանը, թե պարոն Ռուստամյանը բարկացած է երեւում, ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, թե դա կապ չունի թեմայի հետ:

‘’Համաձայնության հնարավորություն կա: Այդ երեք կետերի շուրջ քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ հասնենք եզրահանգման’’,-միայն նշեց Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երեք հիմնական պահանջ է առաջարկում քաղաքական մեծամասնությանը` ԸՕ արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:

Նշենք, որ այս կետերը այսօր հրապարակել է “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ինչն, ի դեպ, դուր չի եկել ՀՅԴ-ականներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ