25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հռոմի Պապը լվացել է մուսուլմանների ոտքերը

2016թ. մարտի 24-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ոտլվայի արարողությունը կատարել է փախստականների ճամբարում՝ Castelnuovo di Porto-ում, որը գտնվում է Հռոմից 25 կմ.հեռավորության վրա: Սբ. Պատարագի ընթացքում՝ Ոտլվայի ծիսակարգի ժամանակ Քահանայապետը լվացել է փախստականների ոտքերը: Նրանց մեջ եղել են կաթողիկե երիտասարդներ Նիգերիայից, երեք ղպտի կանայք Էրիթրեայից, երեք մահմեդականներ, մեկ հնդիկ՝ Հնդկաստանից:

Տարբեր ազգությունների և դավանանքի հետևորդների ոտքերը լվանալով՝ Սրբազան Պապը ցույց տվեց, թե ինչպես պետք է հետևել Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանին՝ սիրել առանց վերապահումների և խտրականության՝ հատուկ սեր ու ծառայություն ցուցաբերելով մանավանդ ամենակարիքավորների, այս պարագայում՝ փախստականների հանդեպ:

Գաղթականության խնդիրն այսօր Եվրոպայի առաջնային մարտահրավերներից է դարձել, որոշ երկրներում գաղթականների անդադար ներհոսքին ու մեծաթիվ ներկայությանը վերաբերվում են անվստահությամբ ու թշնամանքով: Սա դարձել է հումանիտար մեծ ճգնաժամ: Քահանայապետը միշտ կոչ է անում միջազգային հանրությանը համատեղ ջանքեր գործադրել գաղթականների մասին առավելագույնս հոգ տանելու համար՝ ընդունելով նրանց իրենց երկրներում, բացելով իրենց սրտերը նրանց առջև: Այս համատեքստում ոտնլվայի այս արարողությունը յուրատեսակ ուղերձ է միջազգային հանրությանն ու պետություններին, թե ինչպես պետք է վարվի քրիստոնյան և քրիստոնեական հարասարակությունը:

Նոր ավետարանացման պապական խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիչելլան Սրբազան Քահանայապետի այս քայլը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Նա ուզում է ասել, որ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել ամենաթույլերի հանդեպ այս պատմական ժամանակաշրջանում, որ բոլորս կոչված ենք վերականգնելու նրանց արժանապատվությունը՝ առանց խաբեության…Այս երիտասարդներից շատերը կաթողիկէ չեն: Ֆրանցիսկոս Պապի քայլը, ուրեմն, ավելի պերճախոս է: Նա ցույց է տալիս հարգանքի ճանապարհը, որը դեպի խաղաղություն տանող գլխավոր ուղին է …Լվալով նրանց ոտքերը՝ Պապը պահանջում է հարգել նրանցից յուրաքանչյուրին»:

«Նա ուզում է ասել, որ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել ամենաթույլերի հանդեպ այս պատմական ժամանակաշրջանում, որ բոլորս կոչված ենք վերականգնելու նրանց արժանապատվությունը՝ առանց խաբեության…Այս երիտասարդներից շատերը կաթողիկէ չեն: Ֆրանցիսկոս Պապի քայլը, ուրեմն, ավելի պերճախոս է: Նա ցույց է տալիս հարգանքի ճանապարհը, որը դեպի խաղաղություն տանող գլխավոր ուղին է…Լվալով նրանց ոտքերը՝ Պապը պահանջում է հարգել նրանցից յուրաքանչյուրին»:

Աղբյուրը` armenianchurchco.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ