18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բողոքի ցույց` Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց

 

 

 

Ս.թ. փետրվարի 27-ին Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցույց Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց` ընդդեմ ադրբեջանական ռազմատենչության եւ սումգաիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ:

Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել “Սումգայիթ, Բաքու,Մարաղա, Կիրովաբադ, դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան”, “Ինքնորոշում Լեռնային Ղարաբաղին”, “Մենք չենք մոռանա Սումգաիթի ջարդերը” կարգախոսերով պաստառներով:

Երեկ՝  փետրվարի 26-ին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, փոխանցել Հայ Դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ եւ տեղեկատվություն տրամադրել Սումգայիթյան ջարդերի ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ