06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արտահերթ ԱԺ ընտրություննե՞ր. Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկվում է ընդդիմության օրակարգը

Այս պահին խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ընթանում է խորհրդարանական ընդդիմադիր “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալսուտ Սահակյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերն ամենայն հավանականությամբ կհստակեցնեն հետընտրական զարգացումները ԱԺ-ի շրջանակներում քննարկելու ձեւաչափը:

Henaran.am-ը արդեն տեղեկարցրել է, որ առաջարկվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Ի դեպ,  Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է այն օրակարգը, որն առաջարկվում է “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի կողմից:

Ըստ այդմ, խորհրդարանական ընդդիմությունը երեք հիմնական պահանջ է առաջադրում` ԸՕ արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում: Կողմերը սպասում են ՀՀԿ-ի արձագանքին:

Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ, մինչ հանդիպման գնալը, կարծիք հայտնեց, որ բանակցություններն այսօր կավարտվեն: Henaran.am-ի հարցին, թե ինչպիսին կլինի “Ժառանգության” դիրքորոշումը, եթե վերը նշված երեք առաջարկություններն ամբողջությամբ չընդունվեն քաղաքական մեծամասնության կողմից, Ռուբեն Հակոբյանը հորդորեց սպասել.

’’Եկեք մեկ ժամ հետո խոսենք, ամեն ինչ շատ հստակ կներկայացնենք’’,-ասաց` չորոշակիացնելով փոխզիջումների հնարավորություն տեսնում է, թե ոչ:

Henaran.am-ի մյուս հարցին` արդյոք իշխանությունը կհամաձայնվի մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Ռուբեն Հակոբյանն ասաց. ’’Ցանկությունը եւ մեր պահանջներից մեկը դա է’’:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ