09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վախը, սպառնալիքը Լիսկայի կողմից այնքան է, որ “զրո” մարդ էր եկել

“Ես համեստացած եմ, ուժեղացած, բայց լիարժեք հուզականությամբ, որովհետեւ տեսնում ե, որ հայ ժողովուրդը հաղթել է”: Այսօր Սիսիանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց “ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա համոզվել է, որ ժողովուրդը եւս հավատում է իր հաղթանակին, իսկ աշխարհի “մեծերը” պետք է ընդունեն ժողովրդի հաղթանակը:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատասխանատվություն է կրում ժողովրդի առջեւ եւ համաձայն է ժողովրդի հետ, որ այս կարծիքը ոչ թե իրենն է, այլ ժողովրդինը: Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ինքը մեկ անգամ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ սպասում է, որ նախագահը գոնե մարտ ամսին կընդունի ժողովրդի հաղթանակը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է նաեւ, որ հայ ժողովուրդը եւս չի նահանջ: Հարցին` փետրվարի 28-ին որ քաղաքական ուժերը կլինեն Ազատության հրապարակում ,”Ժառանգության” ղեկավարը պատասխանեց, թե ամենատարբեր քաղաքական կուսակցություններից երիտասարդներ հանդես կգան եւ իրենք կողջունեն բոլորի աջակցությունը:

Ինչ վերաբերում է Գորիսին, որտեղ Րաֆֆու հետ հանդիպմանը ոչ ոք չէր եկել, Հովհաննսիյանը պատասխանեց, որ նախապես ծրագրված հանդիպում չկար: “Իմ բնական վիճակն էր: Այնտեղ եղել է 0 մարդ: Վախը, սպառնալիքը Լիսկայի կողմից այնքան է, որ “զրո” մարդ էր եկել: Բայց Գորիսը եւս հաղթահարում է այդ վախը”,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին, այդ թվում Henaran.am-ին իրեն ուղեկցելու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ