09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Հունաստանում

Փետրվարի 24-ին Հունաստանի Աթենք, Սալոնիկ եւ Կոմոթինի քաղաքներում տեղի ունեցան 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության 25-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ:

Աթենքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր եպիսկոպոսական պատարագ եւ հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ եւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի, Հունահայոց Ազգային Վարչության ատենապետի ու անդամների, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի, Հոգաբարձության անդամների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ: Սրբազան հայրը իր քարոզում հատուկ անդրադարձ կատարեց Սումգայիթի անմեղ հայ բնակչության հանդեպ կատարած ոճրագործությանը:

Աթենքի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստի արարողություն կատարեց Հայր Խորեն Առաքելյանը, որը նույնպես անդրադարձ կատարեց սումգայիթյան դեպքերին:

Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստյան արարողություն կատարեց Սահակ վարդապետ Եմիշյանը: Ներկա էին Ազգային վարչության եւ թաղային խորհրդի, համայնքային միությունների ներկայացուցիչներն ու անդամները, ինչպես նաեւ Սալոնիկի մարտական ապահովման սպայական ռազմական դպրոցում ուսանող հայ կուրսանտները: Հայր սուրբը իր քարոզում խոսեց սումգայիթյան ջարդերի մասին, որոնց զոհ դարձան անմեղ հայրենակիցները: Արարողության ավարտին մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սալոնիկում տեղադրված խաչքար-հուշակոթող, ուր թաղային խորհրդի ատենապետ Վարդգես Կոնդակչյանը դափնեպսակ զետեղեց: Ներկաները հնչեցրեցին “Մեր հայրենիք”-ը:

Կոմոթինիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ եւ հոգեհանգիստ մատուցեց Թրաքիայի հոգեւոր հովիվ Տ. Պողոս քահանա Բալթայանը` թաղային խորհրդի եւ գաղութային միությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգվեց զոհերի հիշատակը: Տեղի ունեցավ դափնեպսակի զետեղում թաղային խորհրդի փոխատենապետ Միհրան Եսայանի կողմից:

Հունաստանում միջոցառումների մեկնարկը տրվել էր փետրվարի 17-ին` երկրի հյուսիասային Կավալա քաղաքի Ս. Խաչ եկեղոցում` Տ. Պողոս քահանա Բալթայանի կատարած պատարագով եւ հոգեհանգստի արարողությամբ:

Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվության միջոցների կողմից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ