19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գրիգորիչը թույլ չի տալիս

Henaran.am-ի թղթակիցը Ազգային ժողովի թիվ 20 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հրանտ Գրիգորյանից փորձել է պարզել` ինչպես բացատրել իրողությունը, որ ՀՀԿ թեկնածուն ՀՀ նախագահի ընտրություններում թիվ 19 ընտրատարածքում պարտվեց , իսկ թիվ 20- ում հաղթեց:

Հրանտ Գրիգորյանը ձեռքի ափերով փակեց բերանը` հասկացնելով, որ չի խոսելու: Մի փոքր ուշ հումորով նկատեց, որ “Գալուտ Գրիգորիչը ասել է չխոսաս”:

Հենց այդ պահին պատգամավորին օգնության հասավ Գալուստ Գրիգորիչը. “Դա առեղծված է, ինքը իր ընտրատարածքի մասին կարող է ասել, ուրիշներինը` ոչ”:

Հիշեցնենք, թիվ 19 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Սեյրան Սարոյանը:Այս ընտրատարածքը ընդգրկում է նաև Էջմիածինը, որի քաղաքապետն է  ԱԺ պատգամավոր գեներալ Մանվելի Գրիգորյանի  որդի Կարեն Գրիգորյանը` Հրանտ Գրիգորյանի հորեղբորորդին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ