01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բախումներ Մաշտոցի պողոտայում. կա վիրավոր եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ

Ի պաշտպանություն Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված  Գեւորգ Սաֆարյանի ակցիայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել:

Henaran-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայից տարվել են ոստիկանության Կենտրոնական բաժին Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածը խախտելու պատճառով:

Բախման ժամանակ  շարժման անդամներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, գլխի շրջանում վնասվածք է ստացել եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել: Հայտնի չէ, թե ով է վնասել Ռուզաննա Եղնուկյանին: Շուրջ 10 րոպե նա արնահոսող գլխով պառկած էր ասֆալտին:

Ակցիայի մասնակիցները մեխով շղթաներ էին ամրացրել գետնին եւ իրենց շղթայել էին գետնին:

Այս պահին ակցիան շարունակվում է, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել Մաշտոցի պուրակի մոտ, ոստիկանները մեկ տասնյակից ավելի անձանց են բերման ենթարկել, այդ թվում Կարո Եղնուկյանին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ