25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավագ հինգշաբթի` նվիրված Տիրոջ Վերջին ընթրիքին

Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին:  Ավագ հինգշաբթի առավոտյան կատարվում է Ապաշխարողաց կարգը, որին մասնակից հավատացյալները Մեծ պահքի պահեցողությունից հետո արձակվում են իրենց մեղերից: Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման:

Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ իր աշակերտների առջև և խոնարհաբար լվաց նրանց ոտքերը՝ հեզության և խոնարհության օրինակ ծառայելով:

Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ ցուցաբերելով, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ հայոց եկեղեցիներում հոգևորականները եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում և յուղով են օծում 12 մանուկների ոտքերը:

Այս օրը եկեղեցում կատարվող ոտնլվայի արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:
Երեկոյան կատարվում է Հսկում։ Խավարման կարգ՝ ի հիշատակ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մատնության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ