08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ հրաժարականներին

‘’Ես Գիզիրյան Աշոտի հրաժարականը համարում եմ բարոյական: Որեւէ մեկն իրեն չի պարտադրել որ հրաժարականը: Նա շատ լավ է աշխատել եւ չի կարելի մարզպետի աշխատանքը կապել կուսակցական աշխատանքի հետ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Շիրակի մարզպետի հրաժարականին.

’’Մենք ունենք ինը հարյուր տասնհինգ քաղաքային եւ գյուղական համայնքներ: Մենք պարտվել ենք ընդամենը յոթանասունհինգ համայնքում, որոնցից տասնինը քաղաքային համայնքներ են: Սա վատ ցուցանիշ չէ եւ հիսունութ ու վեց տոկոսով հաղթելը շատ ցանակալի ու ուրախալի է’’:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ համաձայն չէ, որ ՀՀԿ թեկնածուի պարտված համայնքներում հրաժարականներ լինեն.’’Մեր կուսակցությունը դեմ է դրան: Դա չի նշանակում, որ համայնքի ղեկավարն է մեղավոր, ուղղակի կան ընդհանուր խնդիրներ, որոնք մենք պետք է հետագայում քննարկենք’’:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հրաժարականների դիմումները, թե Շիրակի մարզպետի, թե Արմավիրի քաղաքապետի, պետք է կառավարությունը ընդունի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ