09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Եթե էթիկայի հանձնաժողովը վերածվի քաղաքական մահակի…”. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ձայների կողմ 59, դեմ 32 հարաբերակցությամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած նախագիծը ենթադրում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկել քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցած պատգամավորների հարցը:

‘’Մենք դեմ ենք էթիկայի հանձնաժողովին գերլիազորություններով օժտելուն: Եթե էթիկայի հանձնաժողովը վերածվի քաղաքական մահակի, մենք ընդհանրապես կքննարկենք այդ հանձնաժողովում մեր ներկայության հարցը’’,- մինչ քվեարկությունը հայտարարեց է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց պատգամավորին.’’Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան:

Նկատենք, որ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես գլխավորում է ԱԺ-ից ամենաշատը բացակայած պատգամավորների ցանկը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ