01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ ղեկավարները կարևորվել են միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:

Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև հաստատված համագործակցությունն ամրապնդելու և ընդարձակելու եղանակներն ու ուղիները։

ՀՀ արտաքին գործերի նախարարն այնուհետ հանդիպել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի հետ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ