16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետությանարտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող միշարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղկարգավորման գործընթացի ներկայիս փուլին:

Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելուանհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների և նրանցհամապատասխան ստորաբաժանումների միջև հաստատված համագործակցությունն ամրապնդելու ևընդարձակելու եղանակներն ու ուղիները։

ՀՀ արտաքին գործերի նախարարն այնուհետ հանդիպել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատիղեկավար կազմի հետ։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ