27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գոնե հանուն մեր նյարդերի

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուք-ի իր տիրույթում ունի գրառումների շարք՝ «Հանուն մեր նյարդերի» խորագրով, որից ներկայացնում ենք հատվածներ.

«Լավ է, որ մարդը հայերեն խոսում և գրում է: Բայց հայերենը որբի գլուխ չէ, որ ոնց ուզենան` խուզեն:

Գրասենյակային «գրագետ» շատ աշխատողներ «խուզել են» ՊԱՏՃԵՆ բառի վերջի Ն-ն, ՍՆԱՆԿԱՆԱԼ բայի առաջին Ա-ն, ԱՆՁԻՆՔ բառի երկրորդ Ն-ն, ԱՆԲԱՐՅԱՑԱԿԱՄ բառի Ա հոդակապը: Հերիք չէ անվրդով ասում ու գրում են «խուզված» տարբերակները, այլև կռիվ են տալիս ճիշտ ձևերը գործածողների հետ:

Այս անգամ գրել եմ միայն ճիշտ ձևերը, որ թյուրըմբռնում չլինի: Գիտեք, «մարտնչողները» կարող են կառչել անգամ սխալ ձևերից:

Հ.Գ. 1 – «Գրագիտության ջահակիրների» համար հատուկ շեշտում եմ, որ ճիշտ են ՊԱՏՃԵՆ, ՊԱՏՃԵՆԸ, ՊԱՏՃԵՆԻ, ՊԱՏՃԵՆՆԵՐ…

Հ.Գ. 2 – Մի բան անենք, էս «լույսը» շուտ տեղ հասնի… Գոնե հանուն մեր նյարդերի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ