09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքացին Մանվել Բադեյանին խնդրել է շնորհավորել Անդրիաս Ղուկասյանին

Այսօր  ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, թե ԱԺ գալու ճանապարհին իրեն մի մարդ խնդրեց շնորհավորանքներ փոխանցել Անդրիաս Ղուկասյանին` նախագահական ընտրութուններում հաղթելու համար, որովհետեւ, այդ մարդու կարծիքով` նա է հաղթել: Բայց Մանվել Բադեյանը, իր խոսքով` իհարկե չի շնորհավորել Անդրիաս Ղուկասյանին, որովհետեւ նա քիչ ձայն է հավաքել:

Մանվել Բադեյանն ասաց, որ հարգում է այդ քաղաքացու կարծիքը, ինչպես եւ հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների կարծիքը եւ նկատեց, որ անշուշտ այս երկու թեկնածուներին համեմատել չի կարելի, բայց այսուհանդերձ, փաստ է, որ նա հավաքել է թեւ շատ, բայց Սերժ Սարգսյանից քիչ ձայն:

Բադեյանն ասաց, որ ինքը դրանում համոզված է, որովհետեւ ընտրությունը կատարվում է ընտրատեղամասում քվեաթերթիկը արկղի մեջ գցելու ճանապարհով եւ վերջում` հաշվելով ձայները, պարզում են , թե ով է ավելի շատ ձայն հավաքել, կազմում են համապատասխան արձանագրություն:

‘’Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարող է տանը նստած եւ որեւէ բանի չմասնակցած մարդը եզրակացություն անի, որ չէ, ընտրակեղծիքներ են եղել’’,-նշեց պատգամավորը ու շեշտեց, թե որեւէ կոնկրետ փաստարկ եւ դիմում դատարան, թե այս  ընտրատեղամասում տեղի ունեցած խախտումները ազդել են ընտրությունների ընթացքի վրա, գոյություն չունի:

Մանվել Բադեյանը կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները միայն իրենը չեն, այլ այն մարդկանց ձայներն են, որոնք դեմ են Սերժ Սարգսյանին: Պատգամավորի հայտարարության համար հատկացված ժամանակն ավարտվեց: Մանվել Բադեյանը չկարողացավ անդրադառնալ հարցի, ինչպես ինքն ասաց, բարոյական կողմին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ