14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կնվազեցվի ՛՛Մեծամոր՛՛-ին հատկացվող գումարը

՛՛Մեծամորէներգոատոմ՛՛ փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցվում է: Նման առաջարկ կառավարությանը ներկայացվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից: Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց այս որոշումը:

Նշենք, որ ՛՛Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թ.` որպես նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատու: Նախորդ  տարվա գումարը օգտագործվել է ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման, անհրաժեշտ գույքի ձեռք բերման եւ այլ կարիքների համար: Ընկերությունը 2010 եւ 2011 թվականների ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել եւ արտադրանքի իրացումից հասույթներ չի ունեցել: Արդյունքում` ընկերության զուտ ակտիվները նվազել են մինչեւ 23 մլն դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ