09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին եւս մեկ անգամ սիրով կհանդիպի Սերժ Սարգսյանին, ապա` կերգի, կպարի … /ֆոտո/

“Իշխանությունը բերելու ենք դեպի մեր մարզ, ինչքան էլ որ կեղծեցին, Արարատը հաղթեց: Քաղաքապետ է , ոստիկանապետ, մարզպետ, ինքն այս պահից հետո եթե ձեզ վախեցնի, եթե ձեր քաղաքացիական իրավունքը խախտի, ինքը պիտի պատասխան տա”:

Այսպես արտահայտվեց Արարատի մարզի Արարատ քաղաքում ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Արարատի քաղաքապետն ու մարզպետը պետք է հրաժարական տան: “Թող չշփոթեն այդ իմ բարեւը, իմ արեւը, իմ ժպիտը իմ թուլության հետ”,-հորդորեց Հովհաննիսյանը:

Հաջորդ հորդորը, որ Րաֆֆին ուղղեց արարատցիներին, այն էր, որ իրեն չդիմեն “նախագահ” : “Իմ անունը Րաֆֆի Հովհաննիսյան է: Ես ձեր մասնիկն եմ: Եկել եմ շնորհակալություն ասելու համար”,-ասաց: “Ժառանգության ” ղեկավարը հայտարարեց, որ երկխոսությունից չի վախենում եւ սիրով եւս մեկ անգամ կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

“Հետո կգամ, կերգեմ, կպարեմ, ավելի բարձր կխոսեմ, հիմա ձայնս մի քիչ խզված է”,-իր ելույթը եզրափակեց Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքն Արտաշատի միջադեպից հետո տրամադրությունը չի գցել եւ ամուր է` շարունակում է պայքարը: “Սադրանքներ չկան: Շարունակում ենք”,-ասաց :

Իսկ արարատցի մի կին Henaran.am-ին բողոքեց, որ աշխատանք չունի, որ իրենց քաղաքն ամենաաղքատն է Հայաստանում: Հարցին` արդյոք Հովհաննիսյանն է լինելու այդ խնդիրների լուծողը, ասաց, որ իր համար նշանակություն չունի, թե ով, միայն թե լուծեն իրենց խնդիրները: “Մեզ ապրուստ տան, ապրուստ, ով ուզըմա թող տա”,-նշեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ