12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Համանախագահները միացել են Կասպշիկի կոչին

ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով աջակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությանը, որով կոչ էր արվում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը Նովրուզի տոնակատարության և Սուրբ Զատիկի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությանը, որով կոչ էր արվում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը Նովրուզի տոնակատարության և Սուրբ Զատկի ժամանակ: Մենք հորդորում ենք կողմերին ստեղծել համապատասխան պայմաններ տարածաշրջանի բնակչության համար` նշելու տոները խաղաղության մեջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ