27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեռականությունը եւ քրիստոնյան /վիդեո/

Մեզանում ամեն ինչ ներծծված է սեռականությամբ. գովազդ գովազդի ետևից, ֆիլմ ֆիլմի ետևից, վեպ վեպի ետևից  սեռական չափազանցվածությունները կապում ու զուգահեռում են ֆիզիկական առողջության, բնականության, երիտասարդության, բաց և ուրախ խառնվածքի հետ։ Համացանցով, եթերով հրամցվող պրոդուկտը ամբողջությամբ ներծծված է բաց սեռական տեսարաններով, եւ այս ամենն այնքան սովորական է դարձել:

Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա, իհարկե, եթե դա ապահովում է մարդկության աճը սեռական ճանապարհով և այն, որ այդ միջոցն ուղեկցվում է հաճույքով։ Մեր օրերում, սակայն սեռականությունը հատել է բնականի սահմանը` վերածվելով անասնական կրքերի քարոզչության, որը ձնագնդի արագությամբ է ընդարձակվում:

«Մենք երկու ոլորտ պետք է քննենք՝ արտաքին և ներքին: Արտաքինի մեջ մտնում է նաև քաղաքական ու սոցիալական տեղաշարժը, որը մեր երկրում կա: Ես սրա մեջ տեսնում եմ միտում՝ հասարակությանը դեգրադացնելով ավելի վերահսկելի դարձնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀԹ Նոր Նորքի Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Տեր Նշանի խոսքով՝ հոգևոր առումով այս ամենի հետևում միայն մարդիկ չեն կանգնած, այլ այս մարդիկ օգտագործվում են որպես գործիք Աստծո հակառակորդի կողմից:

Տեր Նշան քահանան հորդորում է մոտ լինել Աստծուն հոգով, քանի որ յուրաքանչյուրս մեր փոխարեն պատասխան ենք տալու:

«Բարոյականության այն մոդելը, որը մենք ունենք, այսինքն՝ տասը պատվիրանները պետք է պահպանվեն բոլոր քրիստոնյաների կողմից»,-ընդգծեց քահանան:

«Ես նայում եմ ֆիլմարտադրությունը, սկսած մուլտերից, որոք միտված են մարդու մեջ ստորին, ցածր կրքեր գրգռելուն: Ու սա արվում է մանկական տարիքից, որ մարդը ժամանակ չունենա իբրև մարդ նորմալ ձևավորվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ