27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերջին ձյունը սպանեց ծաղկած ծիրանենին /վիդեո/

Ցրտահարությունից հետո որոշ մարզերում գյուղացու կրած վնասն ահռելի է: Որոշ  հատվածներում ծաղկած ծիրանենիների ծաղիկներն արդեն ամբողջապես սևացել են, ինչը խոսում է  ցրտահարվածության մասին:  Հանրապետության  որոշ հատվածներում երեկ ձյուն տեղաց: Օդերեւութաբանները հույս են հայտնում, որ սա վերջին ձյունն է: Այսքանից հետո հուսալ, որ բերքը կպահպանվի, թերևս անհնար է:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.amի հետ զրույցում նշեց, որ ցրտահարությունը մեծապես վնասել է հատկապես Արարատյան դաշտավայրի պտղատու ծառերը:

«Արարատյան դաշտի որոշ գյուղերում  ցրտահարությունը վնասել է բերքի 90 տոկոսը, որոշ հատվածներում՝  70, տեղ-տեղ էլ վնասվել է  ընդամենը  30 տոկոսը: Իսկ օրինակ, Կոտայքի ու Արագածոտնի մարզերում վիճակը լավ է»:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ սխալ է անընդհատ ԶԼՄ-ներով անդրադառնալ ցրտահարությանը ու ցույց տալ գյուղացու դժբախտությունը:

«Արհեստական աժիոտաժ ստեղծելը  կարծում եմ՝ սխալ է: Լրատվականներով անընդհատ ասում են այդ մասին: Բայց, ախր, դրա դեմ ոչ մի տեխնոլոգիա չկա: Գյուղացին ոչինչ անել չի կարող: Առատ ոռտոգելը կամ ծխահարելը կարող է մեկ աստիճանի օգուտ տալ: Բայց այս դեպքում դա անիմաստ էր: Այսպիսի դեպք եղել էր երկու տարի առաջ էլ, հինգ տարի առաջ էլ:  Ու անընդհատ ցույց տալ մարդկանց դժբախտությունը ճիշտ չէ»: Հրաչ Բերբերյանը հույս հայտնեց, որ կառավարությունը կաջակցի գյուղացուն:

«Կառավարությունը պետք է  որոշում կայացնի այն մասին, որ գոնե ցրտահարված  այգիների ոռոգումը լինի անվճար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի այդ ծառերը կտրել», – կարծում է  «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ