26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արոնյանը հաղթել է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ժամեր ձգված պարտիայում հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի ամենաերկար պարտիան հենց Արոնյան-Նակամուրա մրցախաղն էր, որտեղ Արոնյանը սպիտակներով հաղթեց մրցակցին: Այժմ Արոնյանը 4 միավորով առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունի նաև Սերգեյ Կարյակինը:

Մարտի 18-ին հավակնորդների մրցաշարում կլինի հանգստի օր: Իսկ մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հենց Սերգեյ Կարյակինը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ