11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Խստագույնս պահպանել հրադադարը ԼՂ հակամարտության գոտում Նովրուզի և Զատիկի օրերին․ Անջեյ Կասպշիկի կոչը կողմերին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ մոնիթորինգ է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչից հետո հայտարարություն է տարածել, տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

Նա հայտարարության մեջ նշել է, որ ինքը կողմերից տեղեկություններ է ստացել սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ ու լսել նրանց անհանգստությունների մասին:

Դեսպան Կասպշիկը նաև կոչ է արել երկու կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի կունենան Նովրուզ Բայրամի և Սբ Հարության /Զատկի/ տոները:

«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և իմ լավագույն մաղթանքները հայտնել տարածաշրջանի ժողովուրդներին առաջիկա տոների առթիվ»,- ասել է Անջեյ Կասպշիկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ