25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2034 վարկ է տրամադրվել բնակարանների համար.փոխնախարար

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովվելու» ծրագրում փոփոխություններ են կատարվել: Բարձրացվել է տարիքային շեմը՝ 60-ից դառնալով 65:

Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  նշեց, որ Կառավարության նախկին որոշմամբ սահմանված գույքի առավելագույն 16 մլն դրամ արժեքի փոխարեն, նոր փոփոխությամբ սահմանվում է 25 մլն դրամ:

«Նախկինում, եթե 16 մլն դրամի գույքի դեպքում կառավարությունը պատրաստակամ էր 11, 2 մլն դրամի չափով վարկավորել, այսինքն` ձեզ մնում էր վճարել 30 տոկոս, ապա այս դեպքում կատարված փոփոխությամբ ստացվում է, որ կառավարությունը իր վրա է վերցնում 17,5 մլն դրամի չափով վարկային ռեսուրսի տրամադրում»,- նշեց Քարամկայնը:

Փոխնախարարի խոսքով՝ այս դեպքում  աշխուժություն կնկատվի, որովհետև այն մարդիկ, ովքեր դիմել էին եւ տարիքային սահմանափակման պատճառով և  նաեւ անշարժ գույքի շուկայում հնարավորություն չի եղել ձեռք բերել համապատասխան գույք, այդ մարդիկ կրկին հնարավորություն կստանան դիմել եւ դրական վարկունակություն ունեցող մարդիկ կկարողանան օգտվել այդ ծրագրից:

«Բնակարանների ձեռքբերման տոկոսադրույքը Երևանում կկազմի 8-9, մարզերում՝ 6-7%՝ կախված այդ պահին Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշներից»,- պարզաբանեց փոխնախարարը;

25 միլիոն դրամանոց բնակարան ձեռք բերելու դեպքում եկամուտների շեմը պետք է լինի 350-370 հազար դրամի սահմաններին, իսկ նվազագույն արժեքով բնակարաններ ձեռք բերելու համար՝ 200-220 հազար դրամի:

Ամփոփելով արդյունքները՝ Արսեն Քարամյանը նշեց, որ ծրագրի մեկնարկից մինչեւ հիմա տրամադրվել է 2034 վարկ՝ Երեւանում 966, իսկ մարզերում՝ 1068:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ