01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բան է փոխվում

«Երեւանցիների մեղքով է, որ հին Երեւանի տեսքն ապականվում է: Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չեն անում»,- Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը:

«Տանը, ընկերների հետ խոսում ենք, սակայն քայլեր չենք ձեռնարկում: Մինչեւ դանակը չհասավ ոսկորին, լռեցինք: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք, զբաղվենք, երբ դեռ քարերն էին համարակալում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երեւան» նախագիծն է կյանքի կոչվելու, որին ես հավատում եմ»,- ընդգծեց  Թոխատյանը:

Հիշեցնենք, որ Արամի 30-ի շենքը քանդելուց օրեր անց մտավորականները մամուլի ասուլիս հրավիրեցին` պահանջելով չքանդել մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության շենքերը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ