14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավտոտնակում թմրամիջոց են պատրաստել եւ օգտագործել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում թմրանյութ են պատրաստում և օգտագործում: Մեկնած օպերատիվ խումբը Վանաձորի Թևոսյան փողոցում գտնվող ավտոտնակից բերման է ենթարկել 1972 թ. ծնված Ստյոպա Ս.-ին և 1978 թ. ծնված Արծրուն Շ.-ին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են ներարկիչներ և տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով:
Ստյոպա Ս.-ն հայտարարել է, որ հայտնաբերված նյութերով ինքը թմրամիջոց է պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ