Լարված իրավիճակ Ծաղկալանջում
Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուզում:
Արդեն 4-րդ օրն է, գյուղի դպրոցում դասերը կաթվածահար են եղել: Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ նախկին տնօրենի՝ թոշակի անցնելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, իսկ հետո էլ նույն մարզի Արագած գյուղից Նարեկ անունով մեկին բերել են և ասում են, որ նա պետք է լինի տնօրեն:
«Վաղվանից երեխաները կհաճախեն դպրոց: Մեր գյուղացիների պահանջը կբավարարվի: Մեկ ամսից զանգեք ու կիմանաք ամեն բան»,- Henaran.am -ի հետ զրույցում ասաց Ծաղկալանջ համայնքի ղեկավար Մանվել Մկրտչյանը:
Այս պահի դրությամբ որոշում է ընդունվել՝ Ծաղկալանջ գյուղի դպրոցի ժամականավոր պաշտոնակատար նշանակել մարզպետարանի աշխատակից՝ Սամվել Հարությունյանին: