27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է:

Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին՝ Է. Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որեւէ սադրանք:ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն առ այն, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Ա. Սերգեեւը, իր հերթին, բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքն ԱՊՀ ՄԽՎ-ում՝ հույս հայտնելով, որ իրենց միջեւ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի:Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Ա. Սերգեեւը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ը այս ընտրություններին եւս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ:Է. Շարմազանովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության եւ վճռականության մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ