22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞րն է ավագ դպրոցի դերը.նախարարը առաջարկում է /վիդեո/

ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի սկզբում հանգամանորեն  ներկայացրեց  կրթական ոլորտում առկա հիմնական խնդիրները:

Նախարարը նշեց, որ խնդիրը երկու հարթության մեջ է` կրթության առաքելությունը, որի մասին մոռանում ենք, և այդ առաքելությունից բխող շղթան:

«Կան մի շարք խնդիրներ կրթական ոլորտում, որի պատճառով քաղաքացիների մոտ անբավարարվածության զգացում է առաջանում: Օրինակ` ավագ դպրոցը: Այն պետք է իրականում ծառայեր նրան, որ ավագ դպրոցներում սովորողները մասնագիտական կրթություն ևս ստանային, այնինչ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր հիմնական դերը: Այսօր մենք ավագ դպրոցի բեռնաթափում պետք է անենք` այն իմաստով լցնելու և հնարավորություն ստեղծելու նպատակով, որպեսզի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո աշակերտին կօգնի կյանք մտնել»,- ընդգծեց  Մկրտչյանը` հավելելով, որ ծնողը և երեխան շահագրգռված չեն ավագ դպրոց հաճախել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ