20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

«Ամեն անգամ Հայաստան այցելելիս անպայման լինում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հարկավոր է հիշել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: ՌԴ Պետական դուման ամեն տարի հիշում եւ ընդունում է համապատասխան հայտարարություն, որով խորհրդարանն իր ցավակցությունն ու դիրքորոշումն է հայտնում 1915 թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- իր խոսքում նշել է Սերգեյ Նարիշկինը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ