24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դա չի կարելի ճոխություն համարել. տնտեսագետ

Կառավարությունն այսօր որոշեց Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գումարն անհրաժեշտ է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:

Վարչապետը նշեց, որ համաժողովի արդյունքում հնարավոր է ներդրումներ լինեն ՏՏ ոլորտում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում:

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Hrenaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գումարները վերոնշյալ նախագծի վրա ծախսելը չի կարելի ճոխություն համարել, եթե խոսքն այսպիսի գովելի նախաձեռնության մասին է:

‹‹Եթե ցանկացած հարցի վերաբերյալ դատողություններ անեինք՝ հենվելով աղքատ երկրի տրամաբանության վրա, ուրեմն մեր երկրում ոչ մի միջոցառում չպիտի կազմակերպվեր: Այն ծախսերը, որոնք իրականում կարող են արդյունավետ լիներ, չպիտի ստվերի տակ ընկնեն:  Եթե դա ծախսվեր ճոխ ընդունելությունների, գործուղումների կամ ուղևորումների վրա, ուրիշ բան››:

 

Տնտեսագետը նշեց, որ դարաշրջանի շունչը տեխնոլոգիական է, ուստի, չարժե նման նախագծեր կազմակերպելիս ափսոսալ ծախսվելիք գումարները:

‹‹Վատ չի լինի, որ մեր որկրում այսպիսի համաժողովներ գումարվեն, ու աշխարհի ուշադրությունը սևեռվի մեր երկրի վրա: Տնտեսագետը նշեց, որ այժմ դժվարանում է ասել, թե այս նախաձեռնությունն ինչ արդյունք կունենա, բայց մի բան անկասկած է. այս նախաձեռնությունը գովելի ու ու դրական››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ