14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր ընբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մարտի 10-ին մրցագորգ էին դուրս եկել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի Միհայի Եսանուին: 1/8 եզրափակիչում, սակայն,  հայ ըմբիշը 0:5 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպին, վրացի Վլադիմեր Խինչիգաշվիլուն: Վերջինս հասավ եզրափակիչ, ինչը Ֆրանգուլյանին հնարավորություն տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը մակեդոնացի Ջասին Ռեջալարին էր, ում Ֆրանգուլյանը հաղթեց 17:8 հաշվով: Բրոնզե մեդալի համար Ֆրանգուլյանը կպայքարի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:

74 կգ քաշային Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 7:4 հավով հաղթեց մոլդովացի Եվգենի Նեդեալկոյին: Այնուհետև 1:12 հաշվով զիջեց թուրք Սոներ Դեմիրտասին, ով դուրս եկավ եզրափակիչ և Գրիգորյանը հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:10 հաշվով պարտվեց ռուս Զաուր Մակիևին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ