20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայ շախմատիստները մեդալ չնվաճեցին

Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցում էին նաև մեր շախմատիստները:

Ա խմբում հանդես եկած մեր շախմատիստները՝ Տիգրան Լ.Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մ.Մարտիրոսյանը ինը հնարավորից վաստակեցին 5-ական միավոր և բաժանեցին 21-36-րդ տեղերը:

Բ խմբում լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Նա  6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կես միավորով հետ մնալով առաջատար եռյակից: Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, վաստակեց 5,5 միավոր և բավարարվեց 17-րդ արդյունքով:

Գ խմբում հանդես եկած մեր շախմատիստները նույնպես ցածր արդյունքներ ցույց տվեցին:  Համեմատաբար ավելի լավ հանդես եկավ Արթուր Դավթյանը. նա  5,5 միավորով մրցաշարն ավարտեց 15-րդ հորիզոնականում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ