20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արման Մելիքյանը չի գնա Ազատության հրապարակ

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի սատարի նախագահական ընտրություններում 2-րդ հորիզոնականն զբաղեցրած  Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին թեկնածուն հայտարարել է Արման Մելիքյանն այսօր կայացած ասուլիսին:

Իսկ թե ինչու, թեկնածուն պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լեգիտիմացրեց կեղծված ընտությունները: Հիշեցնենք, որ Արման մելիքյանը չէր մասնակցել քվեարկությանը եւ իր ընտրողներին կոչ էր արել իր օգտնի քվեարկել` ցույց տալու համար , որ դեմ են կեղծված ընտրություններին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Մելիքյանի համոզմաբ իր գործողություններով մասնակից է դառնում  կրկեսին եւ որեւէ փոփոխություն անել չի կարող:

Ինչ վերաբերվում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտություններին մասնակցությանը, Արման Մելիքյանն ասել է.’’Թարս աճած խիար նկարելով, փորձում էր անվավեր դարձնել իր քվեն’’:

Արման Մելիքյանը եւս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ մյուս թեկնածուներն էլ չպետք է մասնակցեին ընտրություններին` քաջ իմանալով դրանց կանխորոշվածությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ