29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպարապետը սիրում էր Ուռա-ուռա» և «Պառավ յար» երգերը. Սեյրան Սարոյան

Այսօր բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Վերջիններս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սպարապետի հիշատակին, ապա փոքրիկ հուշեր պատմեցին Վազգեն Սարգսյանի մասին:

«Անկախ նրանից, թե ինչ խառը վիճակում էինք, Վազգենը մեզ միշտ երգեցնում էր, շատ ուրախ մարդ էր»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի սիրած երգերն են եղել «Ուռա-ուռա» և  Ջիվանու «Պառավ յար» երգերը:

Լրագրողները հարց ուղղեին Սեյրան Սարոյանին. արդյո՞ք Վազգեն Սարգսյանը կհպարտանար այսօրվա Հայաստանով: «Ինձ թվում է՝ այո, որովհետև փառք Տիրոջը, ունենք հզոր բանակ,  հզոր երկրապահ, խաղաղ երկիր: Եվ եթե համեմատում ենք ամբողջ աշխարհի հետ, Հայաստանում հիմա կայուն վիճակ է: Ինքը շատ կուրախանար, որ մեր երկրում այժմ ստաբիլ վիճակ է», – նշեց Սեյրան Սարոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ