03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է բենզինը Հայաստանում նորից թանկանում. Հայկական Ժամանակ

«Հայաստանի բենզալցակայաններում բենզինը էլի թանկացել է 10 դրամով: Մասնավորապես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ներկայումս վաճառվում է 380 դրամով այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին դրա գինը 370 դրամ էր: Բենզինի թանկացումն, անշուշտ, կներկայացվի որպես համաշխարհային շուկայում նավթի գնի փոքր-ինչ բարձրացման հետեւանք, բայց դա հիմնավորում լինել չի կարող:

Նախկինում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, «բացատրելով», թե ինչու նավթի գների կտրուկ անկումը չի հանգեցնում Հայաստանում բենզինի էժանացման, հայտարարում էր, թե նավթի գնի փոփոխության ազդեցությունը բենզինի գնի վրա չափազանց փոքր է: Հիմա Շաբոյանը պետք է հիմնավորի, թե ինչու է նավթի թանկացումն այդքան արագ հանգեցնում բենզինի գնի բարձրացման: Անհամբեր սպասում ենք»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ