12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Մի տարի է Բեգլարյանին չենք տեսել, մեզ լսող չկա» /վիդեո/

Անհատ տաքսիստները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք 24 կետից բաղկացած գրավոր պահանջ փոխանցեցին վարչապետին, այն հույսով, որ գոնե այս անգամ վարչապտը կարձագանքի: Կառավարությունից պահանջում են վերացնել տաքսի մեքենա վարելու համար նախատեսված լիցենզիաները:

«Մենք բողոքում ենք լիցենզավորման կարգի դեմ, չենք կարողանում 12.000 դրամ ամսեկան վճարել, օրինակ ես արդեն հունվար, փետրվարին չեմ վճարել»,-ասաց վարորդներից Արմենը:

«Մի տարի է Բեգլարյանին չենք տեսել, մեզ լսող չկա»,-նկատեց վարորդներից մեկը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ասաց, որ իրենց պահանջն է՝ այս խնդրով չզբաղվի կապի և տրանսպորտի նախարարությունը, այլ ստեղծված հանձնաժողովը թող իրենց հարցերին լուծում տա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ