22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գրիպ չկա, ուր մնաց խոզի գրիպ. Հրապարակ

Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոզի գրիպի մասին խոսակցությունները: Հարեւան Վրաստանում խոզի գրիպից 70 մարդ է մահացել: Թերթը փորձեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից ճշտել, թե ինչ վիճակ է մեզ մոտ:

“Այս պահին մեզ մոտ գրիպով հիվանդներ բացարձակ չկան: Եթե եղել են գրիպի դեպքեր, ապաս դա այն ագրեսիվ գրիպը չէ, որն առկա էր Հայաստանում 2009-2010թթ.եթե հիշում եք, այդ ժամանակ գրիպը վերացնում էր թոքային ողջ ապարատը”:

Նույնը պնդեց առողջապահության նախարարության հիգիենիկ-համաճարակային վարչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: “Եթե մինչեւ վերջերս մենք իրականացնում էինք շաբաթական մոնիտորինգ, ապա մեկ շաբաթ է, ինչ ամենօրյա մոնիտորինգի ենք անցել. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի շնչառական վարակի սկտիվությւոն դեռ չի դիտվում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ