16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հրմշտել են լրագրողին

Էրեբունի վարչական շրջանի ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտակայքւոմ տեսնելով մի քանի “Ջիպեր”, լրատվամիջոցների ներկայացուցիչները  փորձել են պարզել, թե ինչ է կատարվում:

Մինչ լրագրողները կբարձրանային 3-րդ հարկ, մի քանի երիտասարդներ հապշտապ բարձրացել են ու անմիջապես դուռը փակել` թույլ չտալով  լրագրողների մուտքը:

Լրագրողները թակել են դուռը` չեն բացել: Իսկ երբ “Առավոտ”-ի թղթակից Նելլի Գրիգորյանը փորձել է լուսանկարել տարածքն ու ավտոմեքենաները, մի քանի տղամարդ հրմշտել են լրագրողին:

“Ասացին ինչ ես անում, ու միանգամից սկսեցին հրմշտել, փորձեցին խլել տեսախցիկս : Ճիշտ է, հրմշոտցից մարտկոցը ընկավ, բայց դե ապարատը մոտս է”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նելլի Գրիգորյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ