27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես մարսվեց մարտի 1-ը

Այսօր՝մարտի 2-ին հրավիրված ասուլիսին  ամփոփելով Հայաստանում ընտրությունների 28 տարվա փորձը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ ընտրությունները երկրի արտաքին կառավարման գործիք են:

Մանուչարյանի խոսքով՝  շատ հեշտ կարելի է կանխել ընտրակեղծիքները`առաջին իսկ ընտրության եւ կեղծիքների դեպքում` դրանք չճանաչելով: Այս համատեքստում, Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բելառուսի նախագահը Արեւմուտքի կողմից հայտարարվեց առաջին դիկտատոր, քանի որ նա միակն էր հետխորհրդային երկրների ղեկավարներից, ով չէր կատարում իրենց հանձնարարությունները:

Աշոտ Մանուչարյանը հիշեցնում է, որ 2008 թվականի մարտի մեկից հետո նույն եվրոպացիները հայտարարեցին, թե Հայաստանում այլեւս հնարավոր չեն ընտրությունները, քանի դեռ բացահայտված չեն մարտիմեկյան սպանությունները:

Ու ընդամենը մեկ տարի հետո նույն եվրոպացիները մարտի մեկի էջը շրջված համարեցին, քանի որ կային հայ-թուրքական հաշտեցման մասին հանձնարարականներ, որոնք Հայաստանի իշխանությունները համաձայնվել էին կատարել:

Մանուչարյանը  անհեթեթ է համարում թեզը, որ 1990-ականներին արտադրված էլեկտրաէներգիան հողանցվում էր, որպեսզի մարդկանց չտրվեր` հիշեցնում է, որ Անվտանգության խորհրդի որոշմամբ, որքան էլեկտրաէներգիա արտադրվում էր, տրվում էր արդյունաբերությանը, որպեսզի մասնագետներին չկորցնենք, երկիրը չկորցնենք:

Աշոտ Մանուչարյանը  հույս ունի, որ մինչեւ 2017 թվականի`հերթական ընտրությունները, հայ հասարակությունը, ժողովուրդը կհասկանա այս ամենը եւ կգնա ոչ թե իրեն թելադրված կեղծ օրակարգով, այլ իր ճանապարհով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ