27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչի՞ կարող են հանգեցնել բարձրակրունկ կոշիկները

Աղջիկներից շատերը սիրում են բարձրակրունկ կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկներն աղջկան ավելի բարձրահասակ են դարձնում, իսկ կազմվածքն ավելի սլացիկ է դառնում: Ոմանք բարձրակրունկ կոշիկներ հագնում են ողջ օրվա ընթացքում, իսկ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից: Այս թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է էրգոթերապևտ Գոհար Հովհաննիսյանի հետ:

«Բարձրակրունկ կոշիկներ չի կարելի հագնել ողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում հագնել երկու կամ երեք ժամ: Ստացվում է, որ մարմնի ընդհանուր ծանրությունը ընկնում է ընդհանուր թաթերի վրա: Դա հանգեցնում է նրան, որ, հնարավոր է՝ առաջանան ողնաշարային տարբեր տեսակի հիվանդություններ: Բացի այդ՝ ոտնաթաթերը կարող են ծռվել դեպի ներս, առաջանալ կոշտուկներ», – ընդգծեց մասնագետը:

էրգոթերապևտը խորհուրդ տվեց կոշիկներ ընտրելիս ուշադրություն դարձնել ոչ միայն տեսքին, այլև հարմարավետությանը, ապա հավելեց, որ ցանկալի է նախընտրել կաշվե կոշիկները, քանի որ այդպես ոտքերը «շնչում» են, իսկ տհաճ հոտ, այդ պարագայում, չի լինում:

Հասմիկ Բալեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ