“Ժառանգության” խոսնակն արձանագրում է ընտրախախտումները
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին ներկայացրեց այսօր առավոտից արձանագրված ընտրախախտումները: “Հենց քվեարկության սկզբից սկսել են ահազանգերը խախտումների վերաբերյալ: Դրանք համատարած բնույթ են կրում:Գյուղերից Երեկվանից ստանում ենք հաղորդումներ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ”,-ասաց :
Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ խախտումները հասնում են 200-ի: Առանձնացնելով որոշ խախտումներ`Հովսեփ Խուրշուդյանն ասաց. “Մի ծնող ահազանգել է, թե Արաբկիրի Վրացական փողոցի վրա գտնվող թիվ 23 մանկապարտեզի դաստիարակներին հավաքել են Արաբկիրի թաղապետարանում, ասել, որ բաց չեն թողնի մինչև դաստիարակները չապահովեն, որ մանկապարտեզի սաների ծնողները գնան քվեարկության և ընտրեն Սերժ Սարգսյանին: Սա պետք է ստուգվի:
Լոռու մարզի Կաթնառատ գյուղում ընտրակաշաք են բաժանում 5000-ական դրամ Սերժ Սարգսյանին քվեարկելու համար:
Լոռու մարզի Ագարակ գյուղից Ստեփանավանի շրջակայք 32/39 ընտրատեղամասում, որտեղ գրանցված մոտ 9000 ընտրողից 300-ը բացակայում է, գյուղապետին հանձնարարված է ապահովել այդ բացակայողների ձայները Սերժ Սարգսյանի օգտին:
Երևանի Ձորափի 22հասցեից Ղլխիկյան Յուրիկը հաղորդում է, որ իր եղբայրը և որդին երկար ժամանակ է`չեն բնակվում Հայաստանում և ՌԴ քաղաքացի են, և ինքը դիմել է նրանց անունները հանելու համար, սակայն նրանց անունները շարունակում են մնալ ընտրացուցակներում:
Տաշիրի 32/5 տեղամասում առավոտյան 11.00-ի սահմաններում “Ժառանգության” ներկայացուցիչը ընտրական հանձաժողովում արձանագրելէ լցոնման փաստ: Նա պահանջել է,որ արձանագրվի փաստը,սակայն իրեն մերժել են`ասելով,թե իրենք չեն տեսել նման խախտում:
29/24 տեղամասում Լոռու մարզ Քարաձոր գյուղի գյուղապետ Արայիկ Մարտինյանը մտել է տեղամաս որպես սերժ Սարգսյանի վստահված անձ և հովանավորել է լցոնում,ապա ուղղորդել է քվեարկությունը և գյուղացիներին պարտադրել բաց քվեարկություն,իսկ նաձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել խախտումը:
Երրորդ մասի Արտաշեսյան 48 շենքի առաջին մուտքից ոմն Աշոտ Արևշատյանը բաժանում է ընտրակաշառք:
ՇիրակիմարզՀոռոմգյուղիցՍարգիսԽաչատրյանըտեղեկացրելէ,որ գյուղապետը կաշառքէբաժանում 5000 դրամիչափով”: