08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ քիմիական միջոցներով դրոշմակնիքը ջնջելուց

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրություններ կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց:

Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու հանգամանքը փաստող՝ ընտրական հանձնաժողովների կողմից քաղաքացիների անձնագրերում դրված կնիքի դրոշմները:

 Չցանկանալով անդրադառնալ 21-րդ դարում գիտության նվաճումներին, այդ թվում` քիմիայի բնագավառում տարատեսակ ներկանյութերի և մաքրող նյութերի առկայությանը, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում նախազգուշացնել, որ համացանցում տեղադրված հիշյալ միջամտությունների բոլոր դրսևորումները կարող են որակվել որպես ընտրական իրավունքի խախտում, մասնավորապես, ընտրական իրավունքի, ընտրական հանձնաժողովների աշխատանքների իրականացման խոչընդոտում, մեկից ավելի անգամ քվեարկության նախապատրաստություն կամ փորձ, ինչպես և առաջացնել օրենքով սահմանված այլ պատասխանատվություն, ուստի կոչ ենք անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց:    

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ