Տիգրան Սարգսյանը կմտածի իր հետագա պաշտոնավարության մասին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Լևոն Շանթի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/21 ընտրատեղամսում , որտեղ նա ժամանեց կնոջ եւ երկու որդիների հետ: “Որդիս ասաց, որ ափսոսում է, որ 18 տարեկան չկա, որ չի կարող քվեարկել”,-ասաց Տիգրան Սարգսյանը, նշելով, որ բարձր տրամադրությամբ է մասնակցում ընտրություններին:
“Դա հետաքրքիր հարց է, ես կմտածեմ”,-այսպես պատասխանեց գործող վարչապետը` իր հետագա պաշտոնավարման մասին հարցին:
Ընտրություններից հետո կոալիցիայի ձեւաչափով հնարավոր կառավարման մասին, Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած ձեւաչափով: “ՀՀԿ-ն հանդես է գալիս հանդուրժողականության մթնոլորտի օգտին եւ չի բացառվում համագործակցության տարբեր ձեւաչափեր: Սպասենք ընտրությունների արդյունքներին եւ ամեն բան պարզ կլինի”:
Հայաստանի վարչապետը նշեց, որ ընտրախախտումների բոլոր ահազանգերը կլինեն իշխանության ուշադրության կենտրոնում: