22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Թեժ» մեկնարկ

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները:

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների քիչ տոկոսն է գտնվում նախարարության ենթակայության տակ, ուստի Լևոն Մկրտչյանը դիմել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժիններին նման դրամահավաքները բացառելու համար:

«Այդուամենայնիվ, եթե մեր քաղաքացիները տեղեկություններ կունենան նման արատավոր երևույթների վերաբերյալ, կարող են ահազանգել մեր թեժ գիծ` 52-73-43 համարով, իսկ հեռավոր մարզերի բնակիչները կարող են դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ ևս գործում են թեժ գծեր»- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ