23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ
ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։ Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները եւ հավելեցին, որ նոր ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։

Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով առաքելության անդամների հարցերին, անդրադարձավ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։

 

ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ