Րաֆֆին ու մայրիկի երազանքը
“Մայրս երազել է, որ Հայաստանը մեր կյանքի օրերին լինի ազատ, անկախ, իրավական ամբողջական երկիր”,- ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ իր մայրը երազել է, որպեսզի որդին դառնա ՀՀ նախագահ:
“Այս բոլոր բառերը, իհարկե, չեն վերաբերվում Հայաստանին, բայց այնպես պետք է անել, որ այդ ակնկալիքները արդարանան”:
Խոսելով մյուս թեկնածուների քարոզարշավներից Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ մասնավորապես իր մրցակից, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին` նշելով, որ Սերժ Սարգսյանը տարբերվում է քաղաքական այլ գործիչներից, որովհետև նա լսելու, սովորելու ունակություն ունի, ուստի անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանն իր մարզպետների, գյուղապետերի հրամանատարների միջոցով շարքային քաղաքացուն ազատ թողնի:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատում է սակայն, որ գործող նախագահն իր հասցեին անհիմն ձևակերպումներ է արել. “Ես չեմ ընդունում որոշ անհիմն ձևակերպումներ, որ պարոն Սարգսյանը ուղղել է իմ հասցեին, բայց ընդհանուր առմամբ սա բանավեճ է:
Պարզ է, որ առավելությունն իր կողմն է, բայց այժմ ակնհայտ է բոլորին որ առավելությունը ժողովրդինն է` դրա ապացույցն են ստացվող խախտումների մասին ահազանգերը”,- նշեց թեկնածուն: