09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել նաեւ գործարար ոլորտում”

Արեւելյան գործընկերության “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց փետրվարի 11-13-ը Քիշինեւում կայացած “Եվրանեսթի” ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի արդյունքները:

Քննարկվել է “Արեւելյան գործընկեր երկրների տնտեսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրությանը” զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ Մհեր Շահգելդյանը ներկայացրել է առաջարկներ: Նա տեղեկացրեց, որ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում. այն վերջնականապես կներկայացվի լիագումար նիստի ընթացքում:

Ըստ հայկական պատվիրակության անդամի՝ քննարկումների ժամանակ բարձր են գնահատվել Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության եւ Եվրոպական հաձնաժողովի բանակցությունների գործընթացում Հայաստանի արձանագրած առաջընթացը եւ հաջողությունները: Նշվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել նաեւ գործարար ոլորտում:

Հայկական պատվիրակության կողմից առաջարկ է եղել, որ հաջորդ զեկույցը վերաբերի քաղավիացիայի հիմնախնդիրներին: Քննարկումների ընթացքում որոշվել է, որ այն վերաբերի ընդհանրապես կոմունիակացիաներին եւ տրանսպորտին: Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալու որպես համազեկուցող: Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

Բացի ընդհանուր նիստից, տեղի են ունեցել նաեւ այլ քննարկումներ տարբեր երկրների գործընկերների հետ, անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին:

Մհեր Շահգելդյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ