23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երբ այլեւս չես սիրում դիմացինիդ

Սիրո առաջին օրենք. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս»

Առաջին և, թերևս, ամենակարևոր դեպի փրկության լույս տանող սիրո օրենքը «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս» պատվիրանն է: Ինչո՞ւ ամենակարևոր, որովհետև այս պատվիրանն իր մեջ պարունակում է Հիսուս Քրիստոսի մեզ սովորեցրած«ամենամեծ» պատվիրանը`«Պիտի սիրես Տիրոջը` քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մարկոս 12:30):

«Ինչպես մի մոմ  չի կարող երկու սենյակի մեջ լույս տալ, նույնպես մենք չենք կարող երկու Տեր ունենալ»,- Առաջին սիրո օրենքի մասին խոսելիս այս մտորումն է հայտնում ԱՀԹ Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, այնուհետև շարունակում,- «Տերը սիրո մեջ է:

Երբ այլևս չես սիրում դիմացինիդ, Աստծո ներկայությունը չկա քո մեջ: Հովհաննեսի ավետարանում  ասվում է` «Տերը հոգի է և Տերն ամենուր է», դրա համար Եսայի մարգարեի միջոցով Տերն ասում է, որ այլևս չի կամենում մեր զոհերը, որովհետև մեր զոհերի մեջ սեր չկա, այլ կամենում է ողորմություն, որովհետև ողորմությամբ մենք նմանվում ենք Աստծուն, ողորմությամբ մեր հույսն ինքն Աստվածն է: Հիսուսն ասում էր.«Ձգտեք լինել այնպիսին, ինչպիսին ձեր երկնավոր հայրն է», իսկ այդ կատարելությանը հասնելը սիրո, ողորմության և ներողամտության միջոցով է լինում»:

Տեր հայրը նաև մտահոգություն է հայտնում, որ հաճախ մեր կյանքից ներս կուռքեր ենք պատրաստում` մոռանալով, որ Տերը միակն է: Այս սխալը գործում ենք մեր կենցաղում, հաճախ նույնիսկ չհասկանալով, որ սխալ ենք: Ամենավառ օրինակը, թերևս, այս կամ այն արվեստի մարդուն ինքներս մեզ երկրպագու կոչելն է . «Մենք պետք է  երկիր պագանենք (գետին համբուրենք) Տիրոջ համար: Այո´, Տերն է մեր միակ Աստվածը, միակ զորությունը, միակ իմաստության աղբյուրը, որովհետև Տիրոջից է կյանքի աղբյուրը բխում և Տերն է, որ ողորմում է ու առաջնորդում: Մեր կյանքից ներս Տիրոջից բացի չի կարող լինել ուրիշ Աստված:

Ավետարանը մեզ ասում է, որ երկու Տիրոջ չենք կարող ծառայել. կամ Աստծուն պիտի ծառայենք կամ` մամոնային: Սա նշանակում է, որ Տերը միակն է և երկրպագութունը, փառքը ամբողջապես Տիրոջն է, և եթե ունենք երկու տեր, ուրեմն մեկը սատանան է: Չենք կարող ծառայել և´ Աստծուն, և´ մամոնային»,-նշում է տեր հայրը:

Առաջին պատվիրանն է նաև մեր անսասան հավատի առհավատչյան, որովհետև եթե մեր Աստված մեկն է ու սիրում ենք նրան ամբողջ մտքով, հոգով ու էությամբ,  ուրեմն չենք կարող թերանալ, քանի որ սիրել Աստծուն նշանակում է պահել նրա խոսքը: Ուրեմն, խնդրենք Տիրոջը որ մեզ անսասան հավատ տա` նրան անվերապահորեն սիրելու,  աշխարհիկ մեղքերից հեռու մնալու և երկնքի արքայությունը ժառանգելու համար:

Աղբյուրը` holytrinity.am

Հռիփսիմե Գալստյան

Յուրաքանչյուր քրիստոնյայի ամենամեծ փափագը երկնքի արքայությանն արժանանանալն է: Մեր օրերում այդ արքայությանն հասնելը  խրթին ու խոչընդոտներով լեցուն է, սակայն  Տերը մեզ այնքան է սիրել, որ ցույց է տվել այդ ճանապարհը:  Փրկության լույսի առաջին ու ամենակարևոր շավիղը Տիրոջ պատվիրանների կատարումն է: Սիրելի´ ընթերցող, «Holytrinity.am» կայքում, «Սիրո օրենքները» խորագրով  հոդվածաշարում Ձեզ կներկայացնենք մեզ վերևից տրված տասը սիրո օրենքները:
«Քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները» (Ա Հովհաննես5:3):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ